«Նախարարն ասաց՝ դա հնարավոր չէ»․ ժամկետային զինծառայողի հայր


«Նախարարն ասաց՝ դա հնարավոր չէ»․ ժամկետային զինծառայողի հայր
Նոյեմբեր 28 20:57 2020

«Մենք հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ։ Մեր պահանջը հստակ էր՝ պահանջում էինք, որ մեր երեխաներին Արցախից վերադարձնեն Հայաստան, բայց նախարարն ասաց՝ դա հնարավոր չի, որովհետև եթե բանակն Արցախից դուրս գա, հնարավոր ա կռիվ լինի»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց պաշտպանության նախարարի հետ հանդիպում ունեցած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը։
     «Նախարարն ասաց, որ երեխաներին, ովքեր մասնակցել են կռվին, ամսի 1-ից սկսած տասնօրյա արձակուրդ են նշանակելու, հետո կգնան ծառայությունը կշարունակեն»,- նշեց ծնողը։
     Ժամկետային զինծառայողների ծնողներից մեկն էլ ասաց, որ նախարարի խոսքով՝ հնարավոր է փուլային տարբերակ մշակեն, որի դեպքում Հայաստանից զինծառայողներ կգնան Արցախ, իսկ Արցախից կգան Հայաստան։