Խնդրում ենք խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին եւ զերծ մնալ համացանցում խնդրին լուծում գտնելու քայլերից. ՊԲ


Խնդրում ենք խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին եւ զերծ մնալ համացանցում խնդրին լուծում գտնելու քայլերից. ՊԲ
Նոյեմբեր 23 19:48 2020

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման գործընթացները, ըմբռնումով մոտենալով մեր համաքաղաքացիների դժգոհություններին՝ հորդորում ենք լինել համբերատար։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների եւ անհարկի շահարկումների: Գիտակցելով եւ ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին եւ առկա իրավիճակի տարբեր դրսեւորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար եւ վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ եւ բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի եւ խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին եւ զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- հայտնում է ՊԲ-ն։