«Ամեն երեխա իրավունք ունի խաղաղության». Սիրուշոյի հրապարակումներն արցախցի երեխաների մասին


«Ամեն երեխա իրավունք ունի խաղաղության». Սիրուշոյի հրապարակումներն արցախցի երեխաների մասին
Հոկտեմբեր 28 13:43 2020

Երգչուհի Սիրուշոն սոցցանցային իր էջերի սթորի բաժնում հրապարակել է լուսանկարներ արցախցի երեխաների իրավունքների մասին անգլերեն գրություններով:

 

Հրապարակումների վրա գրված են՝

«Ամեն երեխա իրավունք ունի խաղալու և վայելելու իր մանկությունը»:

 

«Ամեն երեխա իրավունք ունի լինելու երջանիկ»:

«Ամեն երեխա իրավունք ունի խաղաղության»:

«Ամեն երեխա իրավունք ունի ստանալու կրթություն»:

Գրություներին կից նաև նշված է, որ արցախցի 24,000 երեխա դպրոց չի գնում, քանի որ Ադրեջանը պատերազմ է սկսել՝ չնայած միջազգային պարտավորվածություններին: Ադրբեջանը շարունակում է թիրախավորել ուսումնական հաստատությունները: Վնասվել են ավելի քան 10 դպրոց, մանկապարտեզներ: