«Օգնեք ինձ ժպտալ ծննդյանս օրը». Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների համար


«Օգնեք ինձ ժպտալ ծննդյանս օրը». Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների համար
Հոկտեմբեր 13 17:25 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել՝ աջակցելու ընթացող պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին։

«Իմ ծննդյան օրվա համար (14.10) ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ գումար հավաքել՝ աջակցելու համար ընթացող պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին և նրանց, ովքեր տուն են վերադարձել հաշմանդամ։

Իմ բոլոր երկրպագուներին ու ընկերներին… ամեն օր դուք ազատ եք պատվիրել ուտելիք, ըմպելիք և հագուստ գնել։ Ի՞նչ կլինի, եթե դրանցից գոնե մեկի գումարը ծախսեք՝ օգնելու համար ինձ ժպտալ ծննդյանս օրը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես մոռացել եմ՝ ինչ է դա։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է մեծ ազդեցություն ունենալ կարիքավոր ընտանիքների համար։

Ուզում եմ նշել ծննդյանս օրը՝ իմանալով, որ միասին մենք կարող եք օգնել մյուսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իվետա Մուկուչյանը։