Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի հանդիպումը՝ Լեհաստանի Տիխի քաղաքում մրցելով Վրաստանի ընտրանու հետ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով:
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առայժմ հայտնի չէ՝ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ով գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ կներկայանա նախախաղային մամուլի ասուլիսի:
Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի Երևանի ժամանակով 17:45-ին, և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով: