Մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները՝ ամբողջ կազմով համախմբված ենք հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ. «Հայրենիք»


Մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները՝ ամբողջ կազմով համախմբված ենք հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ. «Հայրենիք»
Սեպտեմբեր 27 11:39 2020
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
 
«Վաղ առավոտից ադրբեջանական կողմը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ, որին հայկական Զինված Ուժերը տվել և տալիս են արժանի հակահարված։
«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:
 
Հայկական Զինված Ուժերը եղել են և շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում: Մենք հաղթել ենք նախորդ բոլոր պատերազմներում, հաղթելու ենք նաև հիմա»։