Ազնիվ չէ այս տնտեսական իրավիճակում ամեն գնով պարգևավճարներ տալ․ պետությունը պետք է հրաժարվի դրանից․ Թաթուլ Մանասերյան


Ազնիվ չէ այս տնտեսական իրավիճակում ամեն գնով պարգևավճարներ տալ․ պետությունը պետք է հրաժարվի դրանից․ Թաթուլ Մանասերյան
Սեպտեմբեր 26 20:17 2020

Օրեր առաջ ՊԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ութ ամսվա կտրվածով ունենք մոտ 49 միլիարդ դրամի պակաս հարկային հավաքագրում և ենթադրվում է, որ գնալով այդ թիվը կաճի: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ այդպիսի արդյունքը կանխատեսելի էր, սակայն ՊԵԿ նախագահը պետք է այդ հարցում ավելի արհեստավարժ լինի և պրակտիկ ու խթանող քաղաքականություն վարի, որպեսզի ձեռներեցությունը հարկերի պատճառով չընդատվի, ինչը  արդեն իսկ նկատվում է:

 

Տնտեսագետի խոսքով`մի կողմից Կառավարությունը ծրագրեր է մշակել, որոնք միտված են խթանելու փոքր և միջին բիզնեսին, մյուս կողմից տեսնում ենք, որ բիզնեսները փակվում են, ինչը պատճառ է դառնում ոչ միայն գործազրկության, այլև ՀՆԱ-ի անկման:

 

«Այն թիվը, որի չափով նախատեսում են ավելի քիչ հարկ հավաքել, ավելի համեստ թիվ է, քան այն պարգևավճարների գումարը, որոնք հատկացվում են այս անպատեհ ժամանակներում: Ես չեմ կարծում, որ հիմա պետք է ամեն գնով պարգևավճարներ տալ, հատկապես այն մարդկանց, ովքեր չեն էլ աշխատում։ Ազնիվ չէ այս պայմաններում, ունենալով տնտեսության մեջ նման իրավիճակ, պարգևատրումներ կատարել: Ճիշտ հակառակը, մինչև նորմալ բնականոն տնտեսության զարգացման փուլ մտնելը բարոյական և արդար կլինի, որ Կառավարությունը հրաժարվի պարգևատրումներից: Իսկ ՊԵԿ համակարգում, տեղեկատվության համաձայն, բավական մեծ են պարգևավճարները, ավելին ասեմ, ստացված եկամուտների զգալի մասը գնում է պարգևատրումների վրա»,- նշել է Մանասերյանը և հավելել՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Կառավարության, ԱԺ-ի և մյուս պետական օղակներում շատ են չհիմնավորված ծախսերը, օրինակ՝գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր։

 

«Պետք չէ արհեստականորեն մտածել, թե ինչպես այդ գումարներն արագ-արագ ծախսել, դրա փոխարեն կարևոր է, որ այդ գումարը պետբյուջե մտնի, գոնե ծախսային այն մասերը, որոնք առաջնահերթություն են, այդ մասով ֆինանսավորվեն»,- ասել է տնտեսագետը։

 

Անդրադառնալով հագուստի մաքսազերծման հետ կապված փոփոխություններին, ըստ որի՝ մաքսազերծումը կատարվելու է ոչ թե կիլոգրամով, այլ՝ հատով, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ փոփոխության տրամաբանությունը և փիլիսոփայությունը կարելի է հասկանալ, եթե այդ բիզնեսում ներգրավված անձանց հանդեպ պետությունը հոգատար լինի և կարողանա նրանց համար պայմաններ ստեղծել.

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։