Թուրքիայի պաշտպանության նախարարն ամեն տեսակի աջակցություն է խոստացել Ադրբեջանին Հայաստանի դեմ


Թուրքիայի պաշտպանության նախարարն ամեն տեսակի աջակցություն է խոստացել Ադրբեջանին Հայաստանի դեմ
Օգոստոս 13 18:07 2020

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ընթացքում եւս մեկ անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը լիովին աջակցում է Ադրբեջանին` ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

«Մենք մինչեւ վերջ Ադրբեջանի հետ ենք Հայաստանի դեմ պայքարում»,- «Անադոլու»-ն փոխանցում է ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին մասնակիցների հետ հանդիպման մանրամասները:

«Ես ուզում եմ բացեիբաց հայտարարել, որ մեր բոլոր միջոցներով մինչեւ վերջ Ադրբեջանի հետ ենք, ադրբեջանցի զինծառայողների հետ` ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանը մենակ չէ: Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին: 83 միլիոնանոց Թուրքիան մեր եղբայրների կողքին է»,- ասել է Հուլուսի Աքարը: