Հայաստան-Վրաստանը խաղը Երևանում անցկացնելու շուրջ ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի վերջին պահին


Հայաստան-Վրաստանը խաղը Երևանում անցկացնելու շուրջ ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի վերջին պահին
Օգոստոս 6 21:53 2020

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին ասել է, որ Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու հարցում դեռևս հստակություն չկա, հաղորդում է Վրաստանի «Առաջին ալիքը»։ «Թայմաութ» հաղորդման ժամանակ լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է կազմակերպվելու արտագնա հանդիպումը Հայաստանի հետ, որտեղ բարդ համաճարակային իրավիճակ է, հնարավո՞ր է՝ Հայաստանի հետ առաջին խաղը հետաձգվի կամ անցկացվի Վրաստանում, Կոբիաշվիլին պատասխանել է, որ ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի վերջին պահին:

«Իհարկե, մտածում ենք այդ մասին և ճիշտ հարց է, սակայն դեռևս չգիտենք՝ ինչպես կլինի, քանի որ Հայաստան պետք է այցելենք հոկտեմբերին: Եթե այդ պահի դրությամբ որևէ երկրում լինի ծանր համաճարակային վիճակ, ՈՒԵՖԱ-ն կմտածի հյուրընկալող երկիրը փոխելու շուրջ, սակայն դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը»,- ասել է Կոբիաշվիլին: