Հանրությունը առանց մշակույթի պարզունակ է դառնում, ավելի շատ զբաղվում է քաղաքականությամբ. Ռուբեն Բաբայանը՝ թատրոնները վերաբացելու անհրաժեշտության մասին


Հանրությունը առանց մշակույթի պարզունակ է դառնում, ավելի շատ զբաղվում է քաղաքականությամբ. Ռուբեն Բաբայանը՝ թատրոնները վերաբացելու անհրաժեշտության մասին
Հուլիս 4 21:34 2020

Հանրությունը առանց մշակույթի պարզունակ է դառնում, բթանում է, ավելի շատ զբաղվում է քաղաքականությամբ, ինչը կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Ես կարծում եմ, որ այն որոշակի ագրեսիվությունը, որոշակի սթրեսը, որն ապրում է մեր հանրությունը ևս գալիս է մշակույթի պակասից: Պետության դերակատարումը նույնիսկ  ոչ այդքան ֆինանսավորման մեջ է, որքանով մշակույթի կիրառական իմաստը հասկանալու․ թե ինչ է մշակույթը և ինչու է այն  մեզ պետք, ինչ կարևոր դերակատարում ունի հանրությունը ավելի քաղաքակիրթ դառնալու, հանրության արժեքային համակարգ ձևավորելու տեսանկյունից»,-ասաց նա և նշեց, որ մշակույթը կարող է մարդուն դարձնել հանդուրժող բարի, քանի որ մշակույթը իր բնույթով մարդակենտրոն է, և մշակույթի ամենամեծ արժեքը մարդն է:

«Ամենահեշտ բանը մարդուն դատապարտելն է, փնովելը, վիրավորելը, իսկ մարդուն հասկանալը, մարդու հետ լեզու հետ գտնելը, մարդկային վերաբերմունք դրսևորելը բարդ արվեստ է, և դա մարդուն սովորեցնում է առաջին հերթին մշակույթը»,-ասաց նա:

 

Խոսելով թատրոնների վերաբացման անհրաժեշտության մասին՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ շատ հադիսականներ, դերասաններ, ռեժիսորներ դիմել են վերաբացելու մշակութային օջախները և դա կարևորություն է հանրության համար: Ըստ նրա՝  կարող ենք այսօրվանից պարզապես քարտեզ գծել, թե երբ, ինչպես սկսենք վերաբացել թատրոնները: Նա նկատեց, որ Եվրոպական երկրներում վերաբացվում են թատրոնները, թեև վարակի վտանգը այնտեղ ևս կա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում