Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6632 նոր դեպք


Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6632 նոր դեպք
Հուլիս 4 15:02 2020

Ռուսաստանի 84 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 632 դեպք է հաստատվել, մահացել է 168 մարդ: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է РБК-ն։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 680, Մերձմոսկվայում` 275, Սանկտ Պետերբուրգում՝ 271, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 273, Իրկուտսկի շրջանում՝ 249, Սվերդլովսկի շրջանում՝ 268: ՌԴ-ում նախօրեին ապաքինվել է 8 986 մարդ, ընդհանուր՝ 446 879, մահացել է 10 027 հիվանդ, որից 4 հազարը՝ Մոսկվայում, 1.3 հազարը՝ Սանկտ-Պետրբուրգում։ Ռուսաստանում համավարակից ի վեր իրականացվել է ավելի քան 20,7 միլիոն թեստ, որից ավելի քան 300 հազարը` վերջին 24 ժամվա ընթացքում:

 



loading...