Կյանքի գնով ազատվում են «հին կադրերից». Նարեկ Թադևոսյանը հրաժարականի դիմում է գրել


Կյանքի գնով ազատվում են «հին կադրերից». Նարեկ Թադևոսյանը հրաժարականի դիմում է գրել
Հունիս 2 12:38 2020

Սիրելի ընկերներ, կոլեգաներ և քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով: Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը:
Քաղաքապետարանում դեռևս ինչ-ինչ անձնական պատճառներով աշխատող «հին» գործընկերներիս
մաղթում եմ ամուր նյարդեր և հանդուրժողականություն` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը, որն, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթի է:
Այսուհանդերձ, լիահույս եմ, որ իմ ծննդավայր և հարազատ մայրաքաղաք Երևանը կունենա արժանի քաղաքապետ: