Մեկնարկվել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. «Արցախ» տեղեկատվական շտաբ


Մեկնարկվել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. «Արցախ» տեղեկատվական շտաբ
Մարտ 31 00:20 2020

Ասկերանի շրջանի վարչակազմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ և վարչակազմի աջակցությամբ սույն թվականի մարտի 20-ից մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթաց: Այս մասին տեղեկացնում է «Արցախ» տեղեկատվական շտաբը:

 

Այսօրվա դրությամբ պատրաստվել է ավելի քան 1500 դիմակ: Գործընթացը շարունակական է, և քանակը կհասցվի մինչև 3000-ի, որը կպահեստավորվի և անհրաժեշտության դեպքում կտրամադրվի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններին և նախադպրոցական հիմնարկներին: