Վագոն-տնակում հրդեհ է բռնկվել


Վագոն-տնակում հրդեհ է բռնկվել
Մարտ 29 05:23 2020

Երևանի Հովհաննիսյան փողոցում մարտի 28-ին վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

 

Ժամը 20:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող տնակ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում՝ փայտյա տնակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:31-ին: Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (28 քմ), սառնարանը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր: