Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է՝ խոստովանելով իր սխալներն ու հրապարակավ ներողություն խնդրելով դերասանից (տեսանյութ)


Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է՝ խոստովանելով իր սխալներն ու հրապարակավ ներողություն խնդրելով դերասանից (տեսանյութ)
Փետրվար 16 21:22 2020

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ամուսնալուծությունից մոտ 3 տարի անց առաջին անգամ անկեղծ հարցազրույց է տվել НТВ հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր և դերասանի ծանոթությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին:

Դաշնակահարուհին խոստովանել է, որ ամուսնանալով Ջիգարխանյանի հետ և սկսելով վայելել շքեղ կյանքի առօրյան՝ արդեն զղջացել է, որ իր ամուսինը երիտասարդ արքայազն չէ: Լիարժեք ընտանիք կառուցել իրենից 40 տարով մեծ դերասանի հետ նրա մոտ այդպես էլ չստացվեց:

 

«Կարծում եմ, որ դա մեր հարաբերությունների դանդաղ ընթանցքի պատճառներից մեկն է. նա հասկանում էր, որ տարիքային տարբերությունը լուրջ խոչընդոտ է»,- ասել է Վիտալինա Ռոմանովսկայան՝ նշելով, որ իրենց հարաբերությունները սկսել են զարգանալ, երբ դերասանը դեռ չէր ամուսնալուծվել նախկին կնոջից՝ Տատյանա Վլասովայից:

Ռոմանովսկայան խոստովանել է, որ ցանկացել է երեխա ունենալ Ջիգարխանյանից և դրա համար նա համոզել է 75-76 տարեկան դերասանին հետազոտություններ անցնել՝ հույս դնելով ժամանակակից բժշկության հրաշքներին:

 

Առաջին անգամ դաշնակահարուհին խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել շատ հարցերում:

 

Նրանց միջև տարաձայնությունների գագաթնակետը դարձել է Ջիգարխանյանի ստեղծած դրամատիկական թատրոնի կարգուկանոնը: Դառնալով թատրոնի տնօրեն՝ Ռոմանովսկայան շատ անգամ չի ենթարկվել գեղարվեստական ղեկավարի հրահանգներին և անտեսել է խաղացանկի վերաբերյալ նրա պահանջները: