Ուիթնի Հյուսթոնը վերադառնում է բեմ՝ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով


Ուիթնի Հյուսթոնը վերադառնում է բեմ՝ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով
Փետրվար 16 17:13 2020

Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, ով մահացել է թմրանյութերի չարաշահման հետևանքով, բեմ կվերադառնա հոլոգրաֆիկ պատկերի տեսքով, հայտնում է Daily Mail-ը:

 

Առաջին համերգը կկայանա փետրվարի 25-ին Մեծ Բրիտանիայում: Ոչ ավանդական ձևաչափով համերգի տոմսերն արդեն վաճառքում են: Համերգը կտևի մեկուկես ժամ,կհնչի տասնյոթ երգ:

 

Նախագծի կազմակերպիչները մտադիր են նաև Հյուսթոնի հոլոգրաֆիկ պատկերով համաշխարհային շրջագայություն կազմակերպել: