Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Mercedes-ն էլ բախվել է ծառին. կա վիրավոր


Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Mercedes-ն էլ բախվել է ծառին. կա վիրավոր
Հունվար 20 15:00 2020

Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Անդրանիկ Կ-ի վարած Mercedes մակնիշի 01 AC 077 համարանիշի եւ 40-ամյա Անդրեաս Գ-ի վարած Opel մակնիշի 34 ՏZ 543 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Անդրեաս Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բնակչի երկաթե ցանցապատ պարսպին, այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել ծառին։