ՀՀ-ն ռազմավարական կարևորություն ունի. Նիդեռլանդների ԱԳՆ-ն՝ Երևանում դեսպանատուն բացելու մասին


ՀՀ-ն ռազմավարական կարևորություն ունի. Նիդեռլանդների ԱԳՆ-ն՝ Երևանում դեսպանատուն բացելու մասին
Դեկտեմբեր 16 16:10 2019

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի: 2018 թ. ապրիլին, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդեռլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,- ասված է հիմնավորման մեջ:

 Factor.am