Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի․Կարեն Քոչարյան


Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի․Կարեն Քոչարյան
Դեկտեմբեր 16 15:20 2019

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի մեկնաբան Կարեն Քոչարյանը հայտարարել է, որ հեռուստահաղորդման հետագա նկարահանումների համար դիմում են համաժողովրդական դրամահավաքի, քանի որ կառավարությունը չի ֆինանսավորում հաղորդման արտոնագիրը։

«Սկսում ենք համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի», - գրել է Կարեն Քոչարյանը՝ ներկայացնելով հաշվեհամարը՝ հ/հ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ բբը։

«Հաղորդումը եթեր կհեռարձակվի ի հեճուկս նրանց, ովքեր կարծում են, որ ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան չի կարող լինել։ Ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան լինելու է, ես դա հայտարարում եմ մեր հեռուստադիտողներին», - ասել է Կարեն Քոչարյանը։