Յուրաքանչյուր երկրում նորաձևության տենդենցները տարբեր կարող են լինել: Մենք առաջարկում ենք ծանոթանալ, թե հատկապես պլաստիկ ո՞ր վիրահատություններն են նորաձև առանձին երկրներում:
Հնդկաստան`ոտքերի երկարացում
Նորաձևությունը միշտ թելադրում է իր կանոնները: Այդ կաննոների զոհն են դառնում Հնդկաստանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ովքեր վարակվելով երկար ոտքեր ունենալու գաղափարով ամենաշատը դիմում են հենց ոտքերի երկարացման վիրահատությունների: Այդ վիրահատությունները չափազանց բարդ են: Ոսկորները կոտրում են մի քանի տեղից ու հետո բժշկի երկար վերահսկողությամբ նրանք նորից աճում ու ավելի երկար են դառնում: Վիրահատությունը պահանջում է անկողնային երկար ռեժիմ ու մեծ ջանքեր:
Կորեա`նոր դեմք
Կորեայում դեմքի պլաստիկ վիրահատությունները վաղուց օրինաչափ ու սովորական են դարձել: Ըստ ստատիստիկայի կորեացիների 20%-ը գոնե մեկ անգամ վիրահատել է դեմքը: Վիրաբույժները փոխում են նրանց աչքերի սրությունը, դեմքի օվալն ու քթի ձևը:
Բրազիլիա`անթերի մարմին
Բրազիլիայում կանայք ավելի շատ մտածում են անթերի մարմին, քան թե անթերի դեմք ունենալու մասին: Այստեղ իշխում են կրծքերի, փորի վիրահատություններն ու մարմնի կորեկցիան: Վիրահատությունների դիմում են հիմնականուն պարուհիները:
Չինաստան` մաշկի սպիտակեցում
Չինաստանում ևս տարածված են դեմքի վիրահատությունները: Սակայն այստեղ կա մի առանձնահատկություն` չինացիները հատկապես մտահոգված են մաշկի սպիտակեցմամբ և այստեղ շատ են հենց դեմքի սպիտակեցմանն ուղղված վիրահատությունները: