ՃՏՊ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ


ՃՏՊ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ
Նոյեմբեր 13 10:25 2019

«911» ծառայություն նոյեմբերի 12-ին, ժամը 21:33-ին տեղեկություն է հաղորդվել, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

Реклама 31

 

Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևոր՝ Դավիթ Հ.-ին (ծնված 1986 թ.) տեղի ուժերով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Դավիթ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գարուն Ի.-ի առողջական վիճակը՝ ծանր:

 

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: