ՀԺ-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով րոպեներ առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել Տիգրան Կարապետյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերգծով տեղակալի պաշտոնը: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության արդեն նախկին պետ Գեւորգ Հակոբյանը նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է Լոռու ոստիկանապետի պաշտոնից: Հակոբյանը Լոռու ոստիկանապետ էր նշանակվել այս տարվա մարտի 6-ին: Մարզայինի նոր պետին անձնակազմին է ներկայացրել անձամբ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Լոռու մարզային վարչությունում:
Լոռու նախկին ոստիկանապետ Գեւորգ Հակոբյան
Աղբյուր՝ Armtimes.com