Ինչ ունեցվածք ունի Ավինյանի աղմուկի կենտրոնում հայտնված խորհրդականը


Ինչ ունեցվածք ունի Ավինյանի աղմուկի կենտրոնում հայտնված խորհրդականը
Նոյեմբեր 11 22:21 2019

Աղմկոտ քննարկումների կենտրոնում հայտնված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը պետկառելի ունեցվածք ունի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Ավետիք Էլոյանը՝ նախորդ տարի, երբ պաշտոնանկ է եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից հայտարարգրել է մեկ առանձնատուն, երկու բնակարան, հողամաս, ավտոտնակ, INFINITI QX 60 մակնիշի ավտոմեքենա եւ 138 հազար ԱՄՆ դոլար:

Նրա եկամուտները կազմել են 4 մլն 760 հազար դրամ եւ 42 հազար ԱՄՆ դոլար: Նա պաշտոնավարման ընթացքում գնել, ապա վաճառել է LEXUS IS 200 մակնիշի ավտոմեքենա՝ 18 հազար ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ անշարժ գույքի կադաստի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձել է իր հրաժարականի պատճառներին ու փակագծեր բացել:

Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ՝ երբ ասում էր, որ այլևս չի կարող հանդուրժել «կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», նա պատասխանել էր. «Պատասխանեմ Տիգրան Ավինյանի հարցերին: Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող քաղաքաշինության  կոմիտեի նախկին ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ծավալել, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր»: Նա հստակեցրեց, որ խոսքը Ավետիք Էլոյանի մասին է:

 

Պետրոսյանը հավելել էր, որ դրա մասին տեղյակ են բոլորը, նաև Ավինյանը: Իսկ ճատարապետական համայնքը, ըստ Սարհատ Պետրոսյանի, բերանը բաց ասում է՝ նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ այսքան բացիեբաց չէր այս ամենը: