Ծառուկյանի հայտարարությունից հետո որոշում կլինի առաջադրվել Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ համայքներում. Նաիրա Զոհրաբյան


Ծառուկյանի հայտարարությունից հետո որոշում կլինի առաջադրվել Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ համայքներում. Նաիրա Զոհրաբյան
Հունվար 14 10:46 2017

Մամուլում տարածվել են տեղեկություններ, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը որոշել է ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրել Երևանի Կենտրոն համայնքից։

Armday.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տարածված տեղեկություններին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերին ինքը կպատասխանի միայն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու հայտարարություն կանի:

«Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն, բնականաբար, ԲՀԿ-ն, ամենաբարձր նշաձող սահմանելով, գնալու է խորհրդարանական ընտրություններին, և մենք նախնական ունենք պայմանավորվածություն կուսակցության ներսում, որ որևէ «անձեռնամխելի» անձ չի լինելու: Չի լինելու այնպես, որ համանասնական ցուցակի առաջին տեղերում լինելու են անձինք, ովքեր ռեյտինգայինով չեն առաջադրվելու: Բոլորս՝ ինձանից սկսած առաջադրվելու ենք ռեյտինգային ընտրակարգով, որպեսզի պարզ լինի մեզանից յուրաքանչյուրի վարկանիշը: Ինձ համար տարբերություն չկա, թե Հանրապետության13 ընտրաատարածքներից որ մեկում կառաջադրեմ իմ թեկնածությունը: Այս պահին առավել հավանական եմ համարում երկու ընտրատարածք՝ Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ համայնքները, որտեղ ՀՀԿ-ն շատ լուրջ թեկնածուներ է առաջադրելու՝ լուրջ ես՝ ի նկատի ունեմ ձայներ գնելու հարցում մեծապես վարպետացած թեկնածուներ, և երկորրդ տարբերակը՝ Արաբկիր-Դավիթաշեն-Աջափնյակ համայնքների ընտրատարածքը՝ այնտեղ, որտեղ ես ծնվել և մեծացել եմ: Բայց, ամենայն հավանականությամբ, կրկնում եմ՝ միա՛յն Ծառուկյանի հայտարարությունից հետո, երբ ամեն ինչ արդեն հստակ կլինի, որոշումը կլինի առաջադրվել Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ համայքներում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը :

Նա կարծիք հայտնեց, որ եկող շաբաթն այն ռացիոնալ ժամկետն է, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը վերջնականապես կհստակեցնի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը: