Վարչապետն այսօր կընդունի բողոքի ակցիա իրականացնող առևտրականներին (լուսանկարներ)


Վարչապետն այսօր կընդունի բողոքի ակցիա իրականացնող առևտրականներին (լուսանկարներ)
Ապրիլ 25 10:33 2017

Այսօր՝ ապրիլի 25-ին, տոնավաճառների առևտրականները կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Armday.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք  կազմվել է 15 հոգանոց հանձնախումբ, որն այսօր հանդիպում է ունենալու կառավարության ներկայացուցիչների հետ:

Առևտրականները սպասում են իրենց իրավաբաններին, որպեսզի կառավարություն մտնեն և քննարկեն իրենց առաջարկները:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ կառավորության շենքից դուրս է եկել, ըստ երևույթին, անվտանգության աշխատակիցը և հայտարարել, որ ժամը 12-ից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կընդունի բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին, աշխատակիցը առաջարկել է մի քանիսին գնալ և  վերադառնալ  անձնագրերով:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին, «Սուրմալու», «Փեթակ» և «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության դիմաց՝ նշելով, որ արդեն մի քանի օր՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում և հաճախորդներից պահանջում փաստաթղթեր:Նրանք հայտարարում են, որ , ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է լինելու, քանի որ պետք է նոր աշխատող ընդունեն, որը կկատարի այդ աշխատանքները:

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքին այսօր անդրադարձել է ՊԵԿ-ը՝ հայտարարելով, որ բողոքն ուղղորդված է: