Ում մեքենայով է Դավիթ Սանասարյանը 9-ամյա երեխային «վրաերթի» ենթարկել. մանրամասներ


Ում մեքենայով է Դավիթ Սանասարյանը 9-ամյա երեխային «վրաերթի» ենթարկել. մանրամասներ
Հոկտեմբեր 15 16:10 2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները այժմ կասեցված են քրեական գործի շրջանակներում, երեկվանից հայտնվել է սկանդալի կենտրոնում։

Երեխայի մայրը՝ Ալինա Կարապետյանը, հայտնել էր, որ իր 9-ամյա որդուն Սանասարյանը վրաերթի է ենթարկել՝ սև գունի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով՝ 555 01 կամ 505 01 պետհամարանիշներով։


ArmDaily.am-ի հետ զրույցում Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ մեքենան իրենը չի. «Ընկերոջս մեքենան եմ վարում, դա իմ մեքենան չէ, պետական մեքենա չէ»։

 
 
Реклама 19

Իսկ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշված պետհամարանիշները չեն պատկանում ՊՎԾ-ին։

Մեզ հաջողվեց պարզել, որ մեքենան ոչ թե camry է, այլ corolla՝ 555 SO 01 համարանիշով, այն գրանցված է «Վալգարդ» ՍՊԸ-ի անունով։ Այդ ՍՊԸ-ի մասին համացանցային որոնումներից հայտնաբերեցինք, որ այն սնանկ է ճանաչվել։2018թ սեպտեմբերին։

Նշենք, որ Դավիթ Սանասարյանը պաշտոնը ստանձնելիս որպես սեփականություն մեքենա չի հայտարարագրել, սակայն մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նա շքեղ մեքենա է նվեր ստացել  ստուգումներից հետո։

Հավելենք, որ 2019թ-ի փետրվարի դրությամբ Պետական վերահսկողական ծառայության հաշվեկշռում կա 3 ծառայողական մեքենա, որոնցից մեկը՝ Toyota LC200 4.0 մակնիշի մեքենան (2012թ․ արտադրության), սպասարկում էր ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին։ Այն 2019-ի հունվարի 17-ի Կառավարության N 40-Ա որոշմամբ վարչապետի աշխատակազմից հետ է վերցվել եւ ամրացվել Պետական վերահսկողական ծառայությանը»։

armdaily.am