Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան


Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Մայիս 8 17:00 2024

Վերջնանպատակը այս չարիքներից ազատվելն է, ուրիշ վերջնանպատակ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց դերասան Լևս Դավթյանը, որը միացել է երթին։ 

«Սրանից ավելի լավ, ավելի մաքուր, ավելի ճիշտ նախաձեռնություն ու առիթ չի լինելու»,- նշեց նա։ 

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ «Իշխանություն» ֆիլմում դերասանը կերտել է Փաշինյանի կերպարը, արդյո՞ք դժվար չէր, Դավթյանն արձագանքեց․ 

«Դժվար էր, բայց ինչքան մարդկանց մոտ ատելությունն իմ հանդեպ շատ է լինում առանց ճանաչելու, ուրեմն այդքան ստացվել է իմ կերպարը։ Մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»,- ընդգծեց դերասանը։ 

Լևս Դավթյանը վստահեցրեց, որ ֆիլմը լավ ավարտ է ունեցել, ուրեմն  այս շարժումն էլ միանշանակ կունենա այդ ավարտը։ 

Հիշեցնենք՝ շարժմանը միացել է «Իշխանություն» ֆիլմի ստեղծագործական անձնակազմը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր քաղաքներից նույնպես։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանինը՝ Գյումրիից, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանինը՝ Երևանից։ Նրանք բոլորը շարժվում են դեպի Աբովյան՝ իրենց աջակցությունը հայտնելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, իսկ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում համազգային հանրահավաք է նախատեսված։