Այդպիսի բան չկա, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին, գրում է aysor.am-ը։
Լրագրողները հետաքրրքվեցին՝ արդյոք նման հարց քննարկել են վարչապետի հետ, նախարարը բացասական պատասխան հնչեցրեց նաև այս հարցին։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականությանը, Դավիթ Տոնոյանն այս հարցը լսելիս ծիծաղեց։
«Ես պաշտպանության նախարար եմ», - ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, որոշումն անհատական է եղել։
«Մեկնաբանությունն իր իրավասությունն է, և նա, կարծում եմ, դա կանի։ Կարծում եմ՝ առանց պատճառի որևէ հրաժարական չի լինում», - ասաց Տոնոյանը։