Շղթայական ավտովթար Աճառյան փողոցում


Շղթայական ավտովթար Աճառյան փողոցում
Օգոստոս 24 15:21 2019

Օգոստոսի 23-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը նախորդ կանչից (Ռուբինյանց փողոցի թիվ 23 շենք) վերադարձի ճանապարհին՝ Աճառյան փողոցում, նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ բախվել են «Օpel Zafira» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1980 թ.), «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1986 թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Քնարիկ Մ., ծնված 1967 թ.), «Mazda 3», «BMW» (վարորդ՝ Կարապետ Կ., ծնված 1984 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Սուրեն Ա., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները փակել են «Opel Zafira», «ՎԱԶ-2107», «Mazda 3» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները: