Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին


Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին
Մայիս 8 23:50 2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր կան քննարկելու՝ նշելով, որ  բաց ռեժիմով այդ հարցերին չի անդրադառնա․ 

 

 

«Բաց ֆորմատով շատ չեմ մանրամասնի, բայց կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության, այլև տարածաշրջանի անվտանգության հետ կապված, որոնք կքննարկենք»,- ասել է Պուտինը։ 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ կուտակված հարցեր կան․ «Վստահ եմ կքննարկենք երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում անգտանգությանն առնչվող հարցերը»։