Արմավիրի մազրի Զարթոնք համայնքի նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի թոռանն ազատ են արձակել: Այս մասին ArmDay.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվական բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը:
ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, մեղադրանք էր առաջադրվել Զարթոնքի նախկին ղեկավարի թոռանն ու գյուղի ևս մեկ բնակչի։
Խոսնակը նշեց, որ միջնորդություն է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար.նախկին ղեկավարի թոռան՝ Նարեկ Մելքոնյանի միջնորդությունը մերժվել է, իսկ մյուս բնակչի՝ Հրայր Պողոսյանինը, ով պահանջում էր համայնքի նախկին ղեկավարի հրաժարականը, բավարարվել»,-փոխանցեց Հարությունյանը։
Ավելի վաց հայտնել էինք, որ Զարթոնքի համայնքապետի թոռը ձերբակալվել էր: