Զարթոնքում կրակոցների հետևանքով վիրավորներ կան. Ոստիկանությունը բերման է ենթարկել միջադեպի մասնակիցներին


Զարթոնքում կրակոցների հետևանքով վիրավորներ կան. Ոստիկանությունը բերման է ենթարկել միջադեպի մասնակիցներին
Ապրիլ 13 13:20 2019

Արմավիրի մարզի Զարթոնք  համայնքում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցների հետևանքով վիրավորներ  կան:

Armday.am-ի հետ զրույցում Ոստիկանությունց հայտնեցին,որ միջադեպի մասնակիցները բերման են ենթարկվել:

«Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել»,-հայտնեցին Ոստիկանության լրատվկան բաժնից:

Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։

Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։

Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։

Ցուցարարները հայտնում են, որ կրակողներից մեկը գյուղապետի թոռն է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք,որ  Զարթոնք համայնքում կրակոցներ են հնչել, բնակիչները փակել են գյուղի ճանապարհը: