Արծվաշենցիները փակել են Չայնիի ճանապարհը. համայնքապետերը Երևանում են, հանդիպում են պահանջում


Արծվաշենցիները փակել են Չայնիի ճանապարհը. համայնքապետերը Երևանում  են, հանդիպում են պահանջում
Ապրիլ 12 13:40 2019

Այսօր՝ ապրիլի 12-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։  Արծվաշեն գյուղի նախկին բնակիչներն   բարձրաձայնում ու պահանջում են, որպեսզի Կառավարությունը վերջապես 30 տարվա մեջ առաջին անգամ ուշադրություն դարձնի իրենց պահանջներին ու խնդրանքներին:  700-ից ավելի Արծվաշենցիները փակել են Չայնիի ճանապարհը:

ArmDay.am-ի հետ զրույցում Արծվաշենի համայնքապետը  ասաց, որ իրենց պահանջն է վերականգնել վթարային բնակարանները:

«Բնակարանները  4-րդ կարգի վթարային են, խնդրում ենք գումար հատկացնել, որպեսզի վերականգնվի:Բնակարանների խնդիր ունեն մոտ 400 ընտանիք»,-ասաց Խեչոյանը:

Նրա խոսքով՝  Արծվաշենի ժողովրդի  պահանջը միշտ եղել է ունեցվածքի կորստի փոխհատուցումը:

«Հոկտեմբերին վարչապետը խոստացել էր հանդիպել, սակայն մինչև օրս հանդիպումը չի կայացել և ժողովրդի հարցերն ու խնդիրները մնացել են օդում:Մենք էլ այլևս չսպասեցինք, որոշեցինք բողոքի ակցիա իրականացնել, սակայն Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մեզ հետ և կազմակերպեց հանդիպում  Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ»,-ասաց նա:

Մ. Խեչոյանը նշեց, որ այս պահին  Գեղարունիքի մարզպետը, Արծվաշենի  ղեկավարը, Ճամբարակի և Շորժայի  ներկայացուցիչները հանդիպման են մտնում  Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիյանի մոտ:

Համայնքապետերը ժողովրդին հորդորել են դադարեցնել ակցիան և մի շաբաթ ժամանակ տալ, Կառավարությանը, որից հետո կորոշեն՝ ինչպես վարվել: