Բժշկական համալսարանում կրկին լարվածություն է ստեղծվել. Արմեն Մուրադյանը հրաժեշտ կտա ՞ պաշտոնին


Բժշկական համալսարանում կրկին լարվածություն է ստեղծվել. Արմեն Մուրադյանը  հրաժեշտ  կտա ՞ պաշտոնին
Նոյեմբեր 15 15:45 2018

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը չի պատրաստվում հրաժեշտ տալ  պաշտոնին: Անդրադառնալով  համալսարանում լարված իրավիճակի և ռեկտորի հնարավոր պաշտոնանկության լուրերին՝  ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը:

«Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արսեն Թորոսյանի և Արմեն Մուրադյանի միջև հարաբերությունները լարված չեն»,-ասաց նա:

Շ. Դանիելյանը հերքեց նաև, որ  լարվածություն կա համալսարանում ուսանողների, դասախոսական  կազմի և ռեկտորի միջև: 

ArmDay.am-ի տեղեկություններով՝ Ա. Մուրադյանը  պատրաստվում է վաղը Փաշինյանի հետ  հանդիպել, ինչը, հավանաբար, պայմանավորված է վերջին շրջանում ստեղծված  սկանդալային իրավիճակներով:

«Վարչապետի պաշտոնակատարն այցելելու է զինվորական վերականգնողական կենտրոն, ինչը կլինի արդեն  3-րդ անգամ և դա առչնություն չունի վերջին զարգացումների հետ»,-ասաց Շ. Դանիելյանը:

Նշենք, նաև , որ նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։

Թե ինչ փոփոխություններ են եղել կազմում, Դանիելյանը չպատասխանեց: