«Մի օր մեր բալիկը լույս աշխարհ կգա և կիմանա, թե ինչպես է իր մաման պայքարել իր համար». Արամ Մելիքյան (տեսանյութ)


«Մի օր մեր բալիկը լույս աշխարհ կգա և կիմանա, թե ինչպես է իր մաման պայքարել իր համար». Արամ Մելիքյան (տեսանյութ)
Ապրիլ 26 12:19 2024

Շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր կինը, որը փոքրիկի է սպասում, հիվանդանոցում է, տեսանյութին կից Մելիքյանը գրել է.

«Երեխան աշխարհի ամենաքաղցր նվերն է, որի համար արժի պայքարել, պայքարել, պայքարել ամեն գնով:

Տերն առաջ մի օր մեր բալիկը լույս աշխարհ կգա և կիմանա, թե ինչպես է իր մաման պայքարել իր համար, նույնիսկ մինչև իր ծնվելը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արամ Մելիքյանն ինստագրամյան իր էջում հրապարակել էր տեսանյութ՝ հայտնելով, որ նրանց ընտանիքում սպասվում է համալրում և նրանք սպասում են երեխայի:

Տեսանյութին կից Արամը գրել է. «Տերը երբեք անպատասխան չի թողնում իր զավակների աղաղակը: Մեր լավագույն նվերը ճանապարհին է: Երազանք, պայքար ու ամենակարևորը մեծ սեր, որը միավորելա մեզ այս տարիներին: Մենք քեզ սպասում էինք»:

 

 

 
 
 
Посмотреть эту публи