Հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները


Հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի  ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները
Մայիս 6 16:20 2024

Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս և խմբագիրներս, տեղեկացնում ենք,  որ մայիսի 7-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ուղիղ կամ թաքնված նպատակն է պրոթուրքական թեզերի տիրաժավորմամբ արդարացնել «սահմանագծման» և «սահմանազատման» տխրահռչակ գործընթացը՝ հնարավորություն տալով թշնամուն ներթափանցել երկրի խորքը:  

 

Ելնելով այդ սպառնալիքներից՝ հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի  ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Irakanum.am- Փայլակ Ֆահրադյան

Newday.am - Անի Գևորգյան

Yerkir.am- Վահե Սարգսյան

Armday.am - Տաթև Այվազյան

Lurer.com- Սյուզի Բադոյան

Past.am - Արտակ Ճաղարյան

Irates.am- Փիրուզա Մելիքսեթյան

Panorama.am- Անահիտ Ոսկանյան
AntiFake.am – Աստղիկ Մաթևոսյան

Голос Армении թերթ- Մարինա Գրիգորյան