Միկա Բաղդասարովը փորձում է դառնալ նոր իշխանության սրտի գործարա՞րը․ «Իրավունք»


Միկա Բաղդասարովը փորձում է դառնալ նոր իշխանության սրտի գործարա՞րը․ «Իրավունք»
Հունվար 17 09:59 2020

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Արմավիայի» սեփականատեր, գործարար Միկա Բաղդասարովը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մտերիմ կապեր հաստատի հայաստանյան նոր իշխանությունների հետ:

Իսկ քանի որ «նոր» Հայաստանում ամեն ինչ որոշում է Նիկոլ Փաշինյանը, հենց նրա հետ էլ փորձում է որոշակի հարաբերություններ ստեղծել:

Իհարկե, այդ մտերմությունը, ինչպես ասում են ռուսները՝ մաքուր բիզնեսային են, եւ ոչ մի անձնական բան չկա: Նիկոլ Փաշինյանին կարող է հետաքրքիր լինել նախորդ իշխանություններից մերժված գործարարի փողերը, իսկ վերջինիս՝ Հայաստանում իր բիզնեսն ընդլայնելու արտոնությունները:

Ի դեպ, մեր աղբյուրների պնդմամբ՝ Միկա Բաղդասարովն անգամ հանդիպում է ունեցել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ ռեւազյանի հետ՝ իբրեւ պատահական: Իսկ թե իրականում ինչ նպատակով՝ դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում