Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. ջրանցքում հայտնաբերվել է երեխայի դի


Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. ջրանցքում հայտնաբերվել է երեխայի դի
Փետրվար 25 10:20 2018

Shamshyan.com-ը գրում է.

Փետրվարի 24-ին, դաժան և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ից ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Սևան Քոչարյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի (բաժնի պետ Արթուր Հովհանիսյանի), Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ Արմեն Ամիրջանյան), Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչներով՝ գյուղապետ Աշոտ Թարվերդյանի գլխավորությամբ, մի քանի ժամ է, որոնողական աշխատանքներ էին կատարում՝ հայտնաբերելու համար նույն գյուղի բնակիչ, 2,5–ամյա Սուրեն Խուդոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը երեկոյան նկատել է, որ տղան չկա, և ահազանգել է գյուղապետին, վերջինս էլ՝ իրավապահ մարմիններին: 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում