Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանը


Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանը
Ապրիլ 26 13:12 2024

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նույնպես մտահոգված է պաշտպանական արտահանման խթանմամբ: Այս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու պատճառով Ադրբեջանի քննադատության մասին հարցին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց բացի այդ, մենք ունենք նաև պաշտպանական արտահանման խթանման Հնդկաստանի քաղաքականությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին։ Նրա խոսքով, թվարկված երկրները «դա անում են բացահայտ և ցուցադրաբար և նույնիսկ փորձում են ինչ-որ բան ապացուցել այս կերպ» Բաքվին։ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը հստակորեն այդ դիրքորոշումը փոխանցել է Հայաստանի կառավարությանը և «այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգ տանել Հայաստանի մասին»։ Նա սպառնացել է, որ եթե Ադրբեջանը լուրջ վտանգ տեսնի իր համար, ապա ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Ըստ հնդկական ANI գործակալության՝ Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգ՝ 600 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։