Իտալիայում 23 մարդ անհետ կորած է համարվում հյուրանոցի` ձնահոսքի տակ հայտնվելուց հետո


Իտալիայում 23 մարդ անհետ կորած է համարվում հյուրանոցի` ձնահոսքի տակ հայտնվելուց հետո
Հունվար 21 22:31 2017

Իտալիայի Աբրուցո նահանգի լեռնային շրջանում ձնահոսքի տակ հայտնված հյուրանոցում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ինչպես հայտնում է իտալական «ԱՆՍԱ» գործակալությունը` վկայակոչելով տեղի քաղաքապետին, 23 մարդ դեռևս անհետ կորած է համարվում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ անհետ կորածների թիվը դեռ պետք է ճշտվի, քանի որ աղետի ժամանակ հյուրանոցում գտնվող բնակիչների և աշխատակիցների հստակ թիվը հայտնի չէ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զեհերի թիվը հասել է 5-ի: Իսկ փրկվածների թիվը կազմում է 11: Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, շաբաթ առավոտյան ևս 4 մարդու են ողջ դուրս բերել փլատակների տակից:

Բնական աղետը տեղի ունեցել հունվարի 18-ի երեկոյան` ծածկելով ողջ 4 հարկանի հյուրանոցը: