Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը (Լուսանկար)


Հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը (Լուսանկար)
Ապրիլ 27 19:19 2017

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել։

«Րոպեներ առաջ իր գրասենյակում ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբորությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ Փաստաբաններն ունեն մարմնական վնասվածքներ»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։