Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին


Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին
Մայիս 2 11:04 2024

Այս պահին լարված իրավիճակ է Կիրանց գյուղի մոտ։ Ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը և հավաքվածներին թույլ չեն տալիս գյուղ մտնել։

Նշում են, թե միայն կիրանցեցիները կարող են մտնել գյուղ։

Տեղում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Գառնիկ Դանիելյանը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը բանակցում է, որպեսզի ոստիկանները թույլ տան մարդկանց մուտք գործել Կիրանց։