Առանց մատի. Մուկուչյանը՝ Զուրաբյանին


Առանց մատի. Մուկուչյանը՝ Զուրաբյանին
Ապրիլ 25 17:12 2017

Սահմանադրական դատարանում շարունակվում է Կոնգրես- ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցով Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ:
Տեսանյութերի մասին հարցի շուրջ վիճաբանությունների ժամանակ դաշինքի իրավաբանին փոխարինեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ամբիոնի մոտ նրա հայտնվելուց հետո վեճ սկսվեց նրա ու պատասխանող՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի միջեւ: Զուրաբյանը սեփական խոսքին համահունչ սկսեց ցուցամատով դիրիժորություն անել, ինչն ամենեւին դուր չի եկել Տիգրան Մուկուչյանին: Մուկուչյանն ընդդիմախոսին դիտողությունարեց:

«Առանց մատի»,- Զուրաբյանին դիմաց ԿԸՀ նախագահին, ինչին ի պատասխան Զուրաբյանն արձագանքեց. «Խնդրում եմ ինձ նկատողություն չանել, թե ես ինչպես պետք է այստեղ խոսեմ: Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ աներ»:

Այս հայտարարությունը հարուցեց Մուկուչյանի վրդովմունքը, եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ստիպված էր կողմերին կարգը պահպանելու կոչ անել, իսկ Զուրաբյանին նախազգուշացնել, որ նման գործողությունները պատժամիջոցների վտանգ են պարունակում:

«Եկեք առանց պիտակավորումների»,- նշեց Գագիկ Հարությունյանը: