4-ամյա կազանցի հրաշամանուկը 40 այբուբեն է յուրացրել՝ ներառյալ հայերենը (տեսանյութ)


4-ամյա կազանցի հրաշամանուկը 40 այբուբեն է յուրացրել՝ ներառյալ հայերենը (տեսանյութ)
Հոկտեմբեր 21 22:46 2019

 

 

 

 

 
7
 
STOPPED
 
 
 
 

 

 

 

Այբուբեն-տղա. այսպես են անվանում Թամերլանին։ Վերջերս լրացավ նրա չորս տարին, իսկ նա արդեն գիտի 40 այբուբենների տառերը։ Հայրենի քաղաքում՝ Կազանում վունդերկինդ տղան իսկական հանրահայտ դեմք է, տեղեկացնում է «Առաջին ալիք»-ը։

Թամերլանը հեշտությամբ անվանում է բոլոր տառերը, կարդում և գրում է գրեթե յուրաքանչյուր լեզվով։ 10 ամսականում փոքրիկը սկսել է ցույց տալ իր անվան առաջին տառը, իսկ երբ ծնողները նկատել են նրա յուրահատուկ հետաքրքրվածությունը, նրա համար այբբենարան են գնել փազլի տեսքով։ Արդյունքում երկու ամսից նա արդեն անգիր գիտեր ռուսերեն և անգլերեն տառերը։

Այժմ Թամերլանը գնում է բազմալեզու մանկապարտեզ, որտեղ անգլերենից բացի ուսումնասիրում է նաեւ չինարեն։ Տարօրինակ հիերոգլիֆներն առայժմ հեշտ չի յուրացնում, բայց խմբում նա բոլորից լավ է սովորում դրանք։

Յուրաքանչյուր երեք օրը մեկ իր համար ֆավորիտ է ընտրում։ Այսօր նա տարված է չինարենով եւ անընդհատ հիերոգլիֆներ է գրում։



loading...