ԱՄՆ-ը ռմբակոծել է Սիրիայում գտնվող իր ավիաբազան


ԱՄՆ-ը ռմբակոծել է Սիրիայում գտնվող իր ավիաբազան
Հոկտեմբեր 20 22:17 2019

Ամերիկացիներն իրենց զորքերը Սիրիայից դուրս բերելու գործողությունների ժամանակ ռմբակոծել են իրենց ավիաբազան:

 

 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական գործակալությանը, ռմբակոծության է ենթարկվել Ալ-Կուլայբ բազան, որը նախատեսված է ռազմատրանսպորտային ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

 

Գործակալության տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն ավելի վաղ ականապատել էին իրենց կառույցները Թել-Թամր-Կամիշլի մայրուղու մոտակայքում, ինչպես նաև ամերիկացի զինվորականները ոչնչացրել են նույն շրջանում գտնվող իրենց կենտրոնակայանները և Հասակա նահանգի արևմտյան հատվածում տեղակայված ռադարը: 

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ շուրջ հազար զինծառայողների է տեղափոխում Սիրիայից Իրաք, որտեղ նրանք կշարունակեն պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:



loading...