Երևանում և Եղվարդում փրկարարներն օձեր են հայտնաբերել


Երևանում և Եղվարդում փրկարարներն օձեր են հայտնաբերել
Հոկտեմբեր 20 13:35 2019

Հոկտեմբերի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգերը ստացվել են մասնավորապես` Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: