4 խորհուրդ, թե ինչպես դիմանալ տղամարդուց բաժանմանը


4 խորհուրդ, թե ինչպես դիմանալ տղամարդուց բաժանմանը
Հոկտեմբեր 20 21:00 2019

1. Նրան հեռացրու սոցցանցերում ընկերներիդ ցուցակից: Իսկապես: Սա բոլորովին էլ մանկապարտեզ չէ: Իհարկե, դու կասես, որ դու խելամիտ կին ես, որը բարձր է այդ ամենից. իբր, հեշտությամբ քո անտարբերությունը կցուցադրես՝ նրան ընկերներիդ մեջ թողնելով: Բայց ոչ: Դու հսկայական գայթակղություն կունենաս նայելու նրա էջը, որ իմանաս, թե ինչպես է ապրում առանց քեզ: Եվ ուրախ երեկույթից մի քանի լուսանկարը լիովին բավարար կլինի մեկ ամսով քեզ դեպրեսիայի մեջ գցելու համար: Իսկ քեզ պե՞տք է դա:

 

 

2. Նրան մի առաջարկիր «ընկերներ մնալ»: Իսկ եթե նա անի դա, ասա, որ պետք է մտածես: Հաշվի առ, որ դուք ստիպված կլինեք մեծ աշխատանք կատարել ձեզ եւ ձեր հարաբերությունների վրա, մինչեւ որ հնարավոր լինի դա ընկերություն կոչել: Որպես կանոն, Կ/Տ զույգի մեջ մեկն ուզում է ընկերություն անել, իսկ մյուսն ավելին է ուզում:

 

 

3. Վերջ տուր ինքդ քեզ մեղադրելուն եւ մի մտածիր վրեժի հուսահատ պլաններ կառուցելու մասին: Վրեժը երբեք թեթեւացում չի բերում: Մի համարիր, թե դու ինչ-որ բան կորցրել ես, ավելի լավ է` դրան նայիր ուրիշ կողմից. դու ձեռք ես բերել: Հավանաբար ճակատագիրը քեզ համար ավելի լավ բան է նախապատրաստել: Կյանքը շարունակվում է:

 

4. Սիրահարվիր: Հայտնի է, որ ոչինչ այնքան չի օգնում մոռանալ հին հարաբերությունները, որքան նորի սկիզբը: Հաստատ աշխարհը չի վերջանում քո նախկին ընկերոջով: Իսկ քո գործընկերը վաղուց քեզ հրավիրում էր սուրճ խմելու: Թվում է` դու համաձայնելու ծանրակշիռ պատճառ ունես: