Արագ և արդյունավետ միջոց՝ մաշկի վրայի բծերն ու հետքերն անցկացնելու համար


Արագ և արդյունավետ միջոց՝ մաշկի վրայի բծերն ու հետքերն անցկացնելու համար
Հոկտեմբեր 18 23:57 2019

Դեմքի մաշկի բորբոքումները, բծերը, ակնեից հետո մնացած հետքերը, տարիքի հետ առաջացող մուգ կետերը խնդիրներ են, որոնք առաջանում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Մարդկանց մեծամասնության համար այս խնդիրները տհաճ են և նրանցք ամեն ինչ փորձում են՝ դրանցից ազատվելու համար։ Այս խնդիրներից ազատվելու համար կարելի է դիմել բնական միջոցների օգնությանը։
Մաշկի խնդիրներից ազատվելու լավագույն բնական միջոցը կիտրոնի հյութն է։ Այն ունի մաշկը, ինչպես նաև մազերը, բացացնելու կարողություն։ Անհրաժեշտ է ընդամենը կիտրոնի հյութը քամել և քսել խնդրահարույց հատվածներին, մերսել այդ հատվածները 10-15 րոպե, ապա լվանալ մաշկը տաք ջրով և չորացնել սրբիչով։ Կատարել այս պրոցեդուրան օրը 2 անգամ՝ մինչև մաշկի վրայի հետքերը, բծերը և սև կետերը կանցնեն։
Հաջորդ արդյունավետ միջոցը մեղրն է։ Մեղրի հետ խառնել մի փոքր ջուր, տաքացնել այն՝ մինչև ստացվի համասեռ խառնուրդ։ Քսել այն մաշկին բամբակի միջոցով, պահել մի քանի րոպե և լվանալ տաք ջրով։



loading...