Վերադարձել եմ մարզումների.Մխիթարյան


Վերադարձել եմ մարզումների.Մխիթարյան
Հոկտեմբեր 18 21:54 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:

«Վերադարձել եմ մարզումների: Առաջին օրը վնասվածքից հետո»,- սոցցանցերի իր էջերում գրել է հայ կիսապաշտպանը:

Ավելի վաղ՝ մայրաքաղաքային «գայլերի» պաշտոնական կայքը գրել էր, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի «Սամպդորիա»-ի դեմ Սերիա Ա-ի առաջիկա հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին: Կայքի պնդմամբ` Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: