Ինձ համար շատ դժվար էր ընդունել Գյուլբուդաղյանցի հրաժարականը. Արթուր Վանեցյան


Ինձ համար շատ դժվար էր ընդունել Գյուլբուդաղյանցի հրաժարականը. Արթուր Վանեցյան
Հոկտեմբեր 18 12:37 2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու Արմեն Գյուլբուդաղյանցի որոշումը և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։

«Մեկ տարվա ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցն իրեն դրսևորել է որպես բարձր կարգի պրոֆեսիոնալ, նաև աչքի է ընկել իր մարդկային որակներով։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել մարզչի հրաժարականը, սակայն մեր զրույցի ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցը չփոխեց իր որոշումը։ Վստահ եմ, որ մեր մարզչի մեկ տարվա աշխատանքը, դրված հիմքը ապագայում էլ արդյունքների կբերեն։

Շնորհակալություն եմ հայտնում Արմեն Գյուլբուդաղյանցին նվիրված աշխատանքի համար, վստահ եմ, որ դեռ կունենանք համագործակցության առիթներ»»,- Վանեցյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի կայքը:



loading...